Ես վարչապետին առաջարկել եմ, որ, քանի որ մնացած ռուսական քաղաքական թևի կուսակցությունները մասնակցում են մոլեկուլների տարբերակով՝ առանձին-առանձին, այս թևը ճիշտ կլինի մասնակցի միասնական ու ամբողջական, քանի որ արևմտյան արժեքներ, եվրոպական արժեքներ կրող կուսակցությունների տոկոսային թիվը հարցումներով կազմում էր 65 տոկոս։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«ՔՊ-ի պատասխանն իմ համար ակնհայտ էր, իրենք պնդում են, որ իրենք բալանսավորման քաղաքականության կողմնակից են և չեն կարող միայն արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի հետ դաշինքային հարաբերություններ ունենան»,-նշել է նա։






































