Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան ժամը 8-ի սահմաններում մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։

Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարերի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։

Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031