Skip to main content

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

«Ես իմ ժամկետները ունեմ, հիմա չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով իշխանափոխության խոստումների մասին հարցին:

«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել, թե ում հետ, բայց մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»,- նշել է Կարապետյանը:

Խոսելով մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշման մասին՝ Կարապետյանը հորդորել է սպասել:

«Երբ որոշենք մտնել ԱԺ, դուք դրա մասին կիմանաք, դեռ որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ու որ ճանապարհը արագ հնարավորություն կտա հեռացնելու Փաշինյանին, այն էլ կընտրենք: Չենք նայելու այսօրվա դաշտ գցած նարատիվներին․ մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031