Ինչպես ճանապարհորդել հեշտ և մատչելի տարբերակով. զբոսաշրջային պահանջված ուղղություններն ու հնարավորությունները

Վերջին շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխել է նաև զբոսաշրջային քարտեզը։ Եթե նախորդ տարիներին ամենապահանջված ուղղությունների թվում էին Ծոցի երկրները, ապա այս տարի, տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, դրանց նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Փոխարենը կտրուկ աճել է մի շարք այլ ուղղությունների, այդ թվում՝ Եգիպտոսի պահանջարկը, ինչը զգալի ազդեցություն է ունեցել նաև զբոսաշրջային փաթեթների գների վրա։

«Այս տարի, ինչպես միշտ, ամենապահանջված ուղղությունը Եգիպտոսն է։ Սակայն պետք է նշեմ, որ նախորդ տարիների համեմատ այնտեղ հանգստի գներն ավելի բարձր են։ Չնայած դրան՝ մեր հայրենակիցները շարունակում են ակտիվորեն ընտրել Եգիպտոսը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը։

Երկրորդ պահանջված ուղղությունը Կիպրոսն է, որը նախորդ տարվա հետ համեմատած նույնիսկ ավելի մեծ պահանջարկ ունի, չնայած նրան, որ տարեսկզբից տվյալ ուղղությունը ուներ վիզայի դիմելու հետ կապված բարդություններ, և շատերը չէին կարողանում նախապես պլանավորել իրենց հանգիստը, որովհետև գրեթե անհնարին էր օր վերցնել վիզաների կենտրոնում:

«Այս պահին իրավիճակն ավելի կայուն է, և զբոսաշրջիկները սկսել են ակտիվորեն պլանավորել հանգիստը Կիպրոսում։ Այս ուղղության համար պարտադիր է ազգային վիզան։ Դրա համար անհրաժեշտ է դիմել նախատեսվող ճանապարհորդությունից մոտ 1-1.5 ամիս առաջ, որպեսզի հնարավոր լինի առանց շտապելու կազմակերպել ամբողջ գործընթացը։Եթե խոսենք միտումների մասին, ապա Եգիպտոսի ուղղությամբ ևս փոփոխություններ կան։ Այս տարի զգալիորեն աճել է Էլ Ալամեյնի նկատմամբ հետաքրքրությունը, որը նախորդ տարի մեր զբոսաշրջիկների շրջանում այդքան պահանջված չէր»,- ասաց MyTour հարթակի պրոդուկտ մենեջեր Գայանե Ղազազյանը։

Պահանջարկով պայմանավորված՝ փորձեցինք հասկանալ ի՞նչ հնարավորություններ կան առավել արագ ու հեշտ հանգիստը կազմակերպելու, քանի որ այսօր թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց շատերը նախընտրում են մեկ հպումով ստանալ արագ արդյունք. My Tour-ն հենց այդ հարթակն է, որն հնարավորություն է տալիս ամբողջ ճանապարհորդությունը կազմակերպել օնլայն:

«Հարթակի միջոցով հնարավոր է օնլայն որոնել հյուրանոցներ և փաթեթներ, համեմատել առաջարկները, կատարել ամրագրումներ, ինչպես նաև ստանալ վաուչերներն ու մյուս անհրաժեշտ փաստաթղթերը։ Այսինքն՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու և տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտության կարելի է ընդամենը մի քանի րոպեում պլանավորել և ամրագրել հանգիստը։Բացի այդ, հարթակի միջոցով փորձում ենք փակել ճանապարհորդության գրեթե բոլոր կարիքները։ Կիպրոսի ուղղության համար, որն այսօր ամենապահանջվածներից է, ստեղծել ենք առանձին փոքրիկ հարթակ մեր հարթակի մեջ, որտեղ կենտրոնացված են տվյալ ուղղության ամրագրման բոլոր հնարավորությունները»,- ասաց MyTour հարթակի պրոդուկտ մենեջերը։

Ինչպե՞ս են կատարվում Կիպրոսի ամրագրումները. որպես կանոն՝ հաճախորդները սկզբում փորձում են գտնել ամենամատչելի թռիչքի օրերը, հյուրանոցի ամրագրումը,  այնուհետև կազմակերպում են վիզայի գործընթացը, և այս ամենն իրականացվում է տարբեր հարթակներով։ Այս պահին My Tour-ն այս բոլոր գործընթացները համատեղել է մեկ հարթակում:

«MyTour-ի մյուս կարևոր առավելությունն այն է, որ թեև հարթակն ամբողջությամբ օնլայն է, և օգտատերը կարող է ինքնուրույն գտնել ու ամրագրել իր նախընտրած փաթեթը, անհրաժեշտության դեպքում մենք տրամադրում ենք նաև աջակցություն։ Ունենք մասնագետների թիմ, որն օգնում է ընտրել համապատասխան հյուրանոցներն ու փաթեթները։ Թիմը մշտապես հասանելի է, աջակցությունն անվճար է, և յուրաքանչյուր օգտատեր կարող է կապ հաստատել մեզ հետ՝ ստանալու անհրաժեշտ խորհրդատվությունն ու առաջարկները»,- նշեց Գայանե Ղազազյանը։

Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած նրան, որ ամռան ընթացքում հայերը հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստը՝ նախընտրելի ուղղությունների ցանկում են  նաև Եվրոպական ուղղությունները:«Այս տարի ունենք նոր ուղղություն՝ Ալբանիան։ Ավանդական եվրոպական ուղղությունները՝ Հունաստանն ու Կիպրոսը, շարունակում են պահպանել իրենց պահանջարկը։

Փոփոխություն կա նաև Չեռնոգորիայի դեպքում․ այն դարձել է վիզային ուղղություն ՀՀ քաղաքացիների համար։ Եթե նախորդ տարիներին ամառային սեզոնին Հայաստանի քաղաքացիները կարողանում էին առանց վիզայի մեկնել Չեռնոգորիա, ապա այս տարի այդ ուղղության նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է»,-եզրափակեց Վլադիմիր Գևորգյանը։

Չնայած  տարբեր ժամանակներում առկա տարբեր խոչընդոտներին՝ այսօր ճամփորդելն առավել հարմար  և հասանելի է բազմաթիվ հարթակների և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031