ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման և խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը և այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը:

Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու հետագա աշխատանքներին, ծրագրերին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031