Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։

Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել են բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։

Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031