Skip to main content

Սպիտակ տունը դժգոհ է Մաչադոյի՝ Վենեսուելա վերադառնալու փորձերից․ Axios

Սպիտակ տունը դժգոհ է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի՝ Վենեսուելա վերադառնալու փորձերից, գրում է Axios-ը։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են Մաչադոյին՝ ավերիչ երկրաշարժից հետո Վենեսուելա վերադառնալու նրա փորձերի համար։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը կարծում է, որ Մաչադոյի գործողությունները շեղում են ուշադրությունը ԱՄՆ-ի կողմից աջակցվող մարդասիրական գործողությունից։

Մի պաշտոնյա պնդել է, որ նա փորձում է օգտագործել ԱՄՆ օգնությունը իր սեփական PR-ի համար։

Axios-ի տվյալներով՝ Մաչադոն խնդրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և այլ ամերիկացի պաշտոնյաների՝ նպաստել իր վերադարձին և նրան դեր տալ մարդասիրական օգնության բաշխման գործում, սակայն մերժվել է։ Նրա՝ Կյուրասաոյի և Պանամայի միջոցով Վենեսուելա մուտք գործելու փորձերը անհաջող են եղել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031