Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մարտի 29-ից 30-ը կկայանա բարձր մակարդակի դիվանագիտական ​​երկօրյա գագաթնաժողով՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ մատնանշելով, որ գագաթնաժողովը կանցկացվի Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հրավերով։

«Մարտի 29-ից 30-ը արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը, Հաքան Ֆիդանը և Բադր Աբդելաթթին նախատեսում են ինտենսիվ քննարկումներ անցկացնել՝ կենտրոնանալով տարածաշրջանային լարվածության թուլացման և բազմակողմանի համագործակցության ամրապնդման վրա»,-հայտնում է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ պաշտոնական բանակցություններից բացի, այցելող պաշտոնյաները կհանդիպեն Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ՝ շարունակվող լարվածությանը միասնական տարածաշրջանային արձագանքը համակարգելու և ռազմավարական կապերը խորացնելու համար:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930