3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին՝ «Կանազ» մշակույթի տանը գույք այրելnւ կասկածանքnվ․ Նարեկ Սարգսյան

3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին՝ «Կանազ» մշակույթի տանը գույք այրելու կասկածանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն»,- գրել է ՆԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031