Մարկո Ռուբիոն և Կայա Կալլասը թեժ վիճաբանություն են ունեցել Ռուսաստանի շուրջ․ Axios

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հարցրել է, թե Վաշինգտոնը երբ է խստացնելու Ռուսաստանի նկատմամբ իր գործողությունները։ Ուրբաթ օրը «Մեծ յոթնյակի» (G7) նախարարների հանդիպման ժամանակ հնչած այս հարցը կտրուկ արձագանք է առաջացրել, գրում է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ներկայությամբ տեղի ունեցած մտքերի լարված փոխանակումը նշան է դարձել ԱՄՆ-ի և նրա եվրոպական բազմաթիվ դաշնակիցների միջև Ուկրաինայի պատերազմի շուրջ առկա փոխադարձ անվստահության մասին, նշում է լրատվամիջոցը։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ Կալասը քննադատել է ԱՄՆ-ին՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումը չուժեղացնելու համար։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ նույն համաժողովում Ռուբիոն հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը խոչընդոտի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերին, ապա Ամերիկայի համբերությունը կսպառվի, և նրանք նոր քայլեր կձեռնարկեն Կրեմլի դեմ։ «Անցել է մեկ տարի, իսկ Ռուսաստանն այդպես էլ տեղից չի շարժվել,— ասել է Կալասը Ռուբիոյին,— ե՞րբ է ի վերջո սպառվելու ձեր համբերությունը»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբիոն ակնհայտորեն նյարդայնացած է եղել։

«Մենք անում ենք ամեն մեր ուժերի ներածին սահմանում ամեն ինչ անում ենք պատերազմին վերջ տալու համար։ Եթե կարծում եք, թե կարող եք դա ավելի լավ անել, շարունակե՛ք։ Մենք մի կողմ կքաշվենք», — բարձրացրած ձայնով հակադարձել է նա։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը փորձել է բանակցություններ վարել երկու կողմերի հետ էլ, սակայն զենքով, հետախուզական տվյալներով և այլ աջակցությամբ օգնել է միայն մեկ կողմի՝ Ուկրաինային։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ մտքերի թեժ փոխանակումից հետո դահլիճում ներկա մի քանի եվրոպական նախարարներ հայտարարել են, որ իրենք դեռևս ցանկանում են, որ ԱՄՆ-ը շարունակի ռուս-ուկրաինական դիվանագիտությունը։

Երկու աղբյուր հայտնել են, որ հանդիպման ավարտին Ռուբիոն և Կալասը կարճ ժամանակով առանձնացել են՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը։

«Սա անկեղծ մտքերի փոխանակում էր։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունը», — Axios-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

G7-ի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հերքել է որևէ լարվածության կամ քննադատության առկայությունը։

«Այս հանդիպումները հաճախ նվիրված են լինում Ամերիկային շնորհակալություն հայտնելուն այն դերի համար, որը մենք խաղացել ենք… և երախտագիտությանը՝ միջնորդական այն դերի համար, որը մենք փորձել ենք ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմում», — ասել է Ռուբիոն։ — «Այնտեղ ոչ ոք չի գոռում, ձայնը չի բարձրացնում և որևէ բացասական բան չի ասում»։

Եվրոպական առաջնորդներն արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացած են ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների կապակցությամբ։ Իրանում բռնկված պատերազմն էլ ավելի է խորացրել Եվրոպայի մտահոգությունը, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է ռուսական նավթի վաճառքից, որն այժմ վաճառվում է գնալով ավելի բարձր գներով։

Անցած հանգստյան օրերին ուկրաինական բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Մայամի և հանդիպել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին շրջանում էական առաջընթաց չի գրանցվել, և պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է Իրանի վրա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031