ԱՄՆ ՌՕՈւ օդանավը տագնապի ազդանշան է տվել Քուվեյթից թռիչք կատարելուց հետո. նմանատիպ օդանավ է վայրէջք կատարել Թուրքիայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ռազմավարական բեռնատար օդանավը, որը Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազայից ուղևորվում էր դեպի Հորդանանի «Թագավոր Ֆեյսալ» բազա, օդ բարձրանալուց անմիջապես հետո տագնապի ազդանշան է տվել (7700 կոդով)։ Այս մասին հայտնում է Egypt’s Intel Observer վերլուծական կենտրոնը»։

7700 տագնապի ազդանշանը մատնանշում է թռիչքի ընթացքում առաջացած ընդհանուր արտակարգ իրավիճակի մասին՝ փաստելով, որ անձնակազմը բախվել է լուրջ խնդրի, օրինակ՝ մեխանիկական անսարքությունների, առողջական խնդիրների կամ այլ օրհասական իրավիճակների:

TASS-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող տրանսպորտային ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայում:

«Boeing C-17A Globemaster III ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել հունական Կոս կղզու մոտակայքից, Թուրքիայի օդային տարածքում գտնվելիս տագնապի ազդանշան է ուղարկել և այժմ վայրէջք է կատարում», — ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով օդանավում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառը:

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է շուրջ 20 տարի առաջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031