Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով։ Հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ պատասխանելով Թրամփին։
«Թրամփի ասածների մեծ մասը նպատակ ունի ճնշում գործադրել ինձ վրա, ստիպել վերանայել որոշումը և ներքաշվել այս պատերազմի մեջ։ Ես Մեծ Բրիտանիայի վարչապետն եմ և գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով»,- հայտարարել է Քիր Սթարմերը
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելուց հրաժարվելու համար։
Թրամփը նաև դժգոհ էր Սթարմերի սկզբնական որոշումից՝ մերժել ԱՄՆ-ին Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ռազմաբազան Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար օգտագործելու թույլտվությունը։






































