Սոցցանցերում տարածվել Է Թեհրանի օդանավակայանում ավիահարվածներից հետո բռնկված ինքնաթիռի տեսանյութը

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Թեհրանի օդանավակայանին հասցված օդային հարվածների հետևանքով բռնկված Boeing 747 ինքնաթիռը։

«Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Boeing 747 ինքնաթիռն այրվում Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա։ Դա տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքի օբյեկտներին Իսրայելի և/կամ ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածներից հետո։ Հաղորդվում է, որ հարձակումներից հետո օդանավակայանի տարածքում հսկայական բոց և թանձր ծուխ է բարձրանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031