Իրանում տեղի ունեցած հարվածների հետևանքով վնասվել է առնվազն 20 դպրոց և 13 բժշկական հաստատություն․ ՄԱԿ

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների ժամանակ վնասվել կամ ավերվել է առնվազն 20 դպրոց և 13 բժշկական հաստատություն։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարտի 6-ի ամենօրյա զեկույցում, որը հիմնված է UNICEF-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրթական ու բժշկական հաստատությունները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է անվտանգ գոտի մնան երեխաների ու քաղաքացիական անձանց համար։

Նման օբյեկտներին հասցվող հարվածները լուրջ վնաս են հասցնում ենթակառուցվածքներին և վտանգում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հակամարտության գոտում գտնվող հարյուրավոր երեխաների կյանքը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031