Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։

Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:

Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1-ից գործում է հատուկ հեռախոսահամար. +35799366818:

Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ +35722321585 (ընթացիկ հարցումների համար):

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031