Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է Մակրոնը:

«Ֆրանսիան նաև պատրաստ է տեղակայել անհրաժեշտ ռեսուրսները՝ իր մերձավոր գործընկերներին պաշտպանելու համար, եթե նրանք դա խնդրեն։

Շարունակվող սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ տարբերակ չունի, քան բարի կամքով բանակցություններ վարել՝ իր միջուկային և բալիստիկ ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացման գործողությունները դադարեցնելու համար։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար։

Իրանի ժողովուրդը նույնպես պետք է կարողանա ազատորեն կառուցել իր ապագան»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930