Ֆիլիպիններում խորտակվել է լաստանավ. կա առնվազն 15 զnհ, 43 անհետ կորած

Երկուշաբթի գիշերը Ֆիլիպիններում խորտակվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող լաստանավ, հաղորդել է GMA News-ը։

«Տրիշա Քերստին 3» լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, 43 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Բասիլան նահանգի նահանգապետ Մուջիվ Հաթամանի խոսքով՝ որոնողական-փրկարարական գործողության ընթացքում փրկվել է 317 մարդ։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները։

Հաղորդվում է, որ նավը Զամբոանգա նավահանգստային քաղաքից ուղևորվում էր Սուլու նահանգի հարավային Ջոլո կղզի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031