Նավթի գները բարձրանում են հինգշաբթի օրվա առևտրի ընթացքում՝ ԱՄՆ-ում բարձր պահանջարկի շնորհիվ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.24 դոլարով (0.36%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.08 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent տեսակի նավթը բարձրացել է 1.05 դոլարով (1.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.84 դոլարի:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.28 դոլարով (0.45%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.99 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0.94 դոլարով (1.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.71 դոլարի։