Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

«Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930