ՌԴ-ն դրոններով և հրթիռներով հարձակվել է Արևմտյան Ուկրաինայի վրա. Լվովում կա մեկ զոհ, Զակարպատիեիում՝ 12 վիրավոր

Ռուսական զորքերը օգոստոսի 21-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային օդային հարված են հասցրել Ուկրաինային։ Հարվածի տակ է հայտնվել Լվովը, որտեղ հարվածներ են գրանցվել քաղաքի մի քանի շրջաններում, դրանցից մեկը՝ Ելենա Ստեպանիվնայի փողոցում, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Նրա խոսքով՝ մեկ մարդ է զոհվել, ևս երեքը տուժել են։ Նրանք ծանր և միջին ծանրության վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում (ԱԻՊԾ) պարզաբանել են, որ հարվածների հետևանքով վնասվել են մասնավոր տներ, ոչ բնակելի շենքեր և տրանսպորտային միջոցներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարում են արտակարգ ծառայությունները։

Բացի Լվովից, անցած գիշեր հարվածի տակ է հայտնվել նաև Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Մուկաչևո քաղաքը։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միրոսլավ Բիլեցկին հայտնել է հարվածների հետևանքով 12 տուժածի մասին։ Մուկաչևոյի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ռուսական հարվածների թիրախը եղել է քաղաքացիական ձեռնարկությունը։ Ինչպես գրում է «Ուկրաինական BBC-ն», խոսքը էլեկտրոնիկա արտադրող ամերիկյան ընկերության գործարանի մասին է։ Մուկաչևոյի ղեկավար Անդրեյ Բալոգան նշել է, որ այն աշխատանքով է ապահովում «քաղաքի և շրջանի հազարավոր բնակիչների»։ Ռուս զինվորականները նաև երկու անգամ հարվածել են Զապորոժիեին՝ վնասելով արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտներ և բնակելի շենքեր։ Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի՝ տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Ռեգինա Խարչենկոն հայտնել է 8 բազմահարկ և երկու մասնավոր տների վնասման մասին։ «Կոտրվել են պատուհանները, պատշգամբները, տանիքները», — գրել է նա։ Բացի այդ, մի քանի պայթյուն է որոտացել Լուցկ քաղաքում։ Քաղաքի ղեկավար Իգոր Պոլիշչուկը նշել է, որ զոհեր և տուժածներ չկան, սակայն ոչինչ չի հաղորդել հարվածների հետևանքների մասին։

Օգոստոսի 21-ի գիշերը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի Զինված ուժերի օդային ուժերը նախազգուշացրել են Ռուսաստանի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի, «Կինժալ», «Կալիբր» և Խ-101 հրթիռների արձակման մասին։ Ինչպես գրում է ռուսական իշխանամետ Shot Telegram ալիքը, օդային հարձակման ընթացքում օգտագործվել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որը խոցել է Սումիում գտնվող թիրախը։ Թիրախներից մեկը եղել է Ուկրաինայի գազային ենթակառուցվածքը։ Օբյեկտները խոցվել են Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։ Մուկաչևոյում հարվածների են ենթարկվել օդանավակայանը և էլեկտրոնիկա արտադրող գործարանը։ Այս տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031