Ստացվում է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում այլախոհությունը, կա՛մ անհնազանդությունը, կա՛մ ընդդիմադիր լինելը քրեորեն պատժելի է: Այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հիմա էլ ավելացնում են դրանց, եթե դու Արցախի մասին խոսես, ուրեմն դու այլ հոդվածներով կդատվես, ռևանշիստ ես: Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաև ավելացնում են հոդվածներ, պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց: Այս ապիկարներին ասելու բան չկա», — նշել է Դանիելյանը:
Գառնիկ Դանիելյանը նաև անդրադարձել է ՔՊ-ականների՝ ԱԺ նիստի ժամանակ ակնարկին, թե իրեն և Իշխան Սաղաթելյանին երբ են «տանում».
«Իրենց քարտուղարն ասում էր՝ իրենք հիմա այստեղ նստած են, ես ինձ անվտանգ չեմ զգում: Սենց են էլի երկիր կառավարում»:
Դանիելյանը լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ իրեն չեն հրավիրել հարցաքննության, հավելելով՝ համենայն դեպս, ակտիվ խոսակցություններ կան, որ սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում ինձ և Իշխան Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու են, քրեական գործ հարուցեն: