Չինաստանի իշխանությունները որոշ շրջաններում ջրհեղեղի վտանգի 4-րդ մակարդակ են հայտարարել

Չինաստանի ջրային ռեսուրսների նախարարությունը երեքշաբթի օրը 4-րդ մակարդակի ջրհեղեղի վտանգ է հայտարարել Չինաստանի հյուսիսային Տյանցզին մունիցիպալիտետում, հյուսիսարևելյան Հեբեյ նահանգում, հյուսիսարևելյան Չինաստանի Լյաոնին նահանգում և հարավարևմտյան Չինաստանի Յուննան նահանգում՝ կանխատեսվող ուժեղ անձրևների և հնարավոր ջրհեղեղների պատճառով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Գերատեսչությունը նաև երկարացրել է Պեկինում 4-րդ մակարդակի ջրհեղեղներին Արտակարգ արձագանքման ռեժիմի գործողությունը:

Օգոստոսի 19-ից 22-ը նշված շրջաններում կանխատեսվում են ուժեղ անձրևներ, ինչը մեծացնում է մի շարք փոքր և միջին չափի գետերի վտանգավորության մակարդակը գերազանցելու ռիսկը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031