ՀՀ բժիշկը տուգանքի մատերիալ չէ. Նոր Կյանքի Առողջության Կենտրոնի տնօրեն

Չի կարելի վերցնել ու համակարգչի կոճակի մի հպումով, ամբողջ Հայաստանի բժիշկներին մի ակնթարթում տուգանել։ Իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել Նոր Կյանքի Առողջության Կենտրոնի տնօրեն Արա Ալեքսանյանը։
Նա կոչով դիմել է այն բժիշկներին, որոնք ստացել են ծանուցում 50 000 դրամ տուգանքի մասին, կոչ անելով արձագանքել, որպեսզի միասին պայքարեն այսպիսի անօրինականությունների դեմ։

«Բոլոր մեծ և փոքր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, ովքեր պետպատվերով ուղեգրելու իրավունք ունեն, տուգանել են 50 000 դրամ։ Հետո 220 էջանոց ուղեցույց են ուղարկել և ասում են, որ այսինչ ուղեգիրն այնինչ կետի պահանջներին չի համապատասխանում։

Օրինակի համար, մարդը տևական գլխացավ, գլխապտույտ ունի, ուղարկում ենք նյարդաբանի, գրում է, որ ՀՇ-ի, կամ ՄՌՇ-ի կարիք ունի։ Գրված, հիմնարկի կնիքով հաստատված եզրակացությունը բերում տալիս է մեզ։ էլ մենք քանի՞ գլխանի ենք, որ ուղեգիր չտանք։ 220 էջը, որ դնեմ ուսումնասիրեմ, հենա ձեռի հետ էլ փաստաբան կաշխատեմ», – գրել է բուժհիմնարկի տնօրենը։

Արա Ալեքսանյանը նաև խնդրել է իր գրառումը չքաղաքականացնել։

NEWS.am Medicine–ի տեղեկություններով, առողջության առաջնային պահպանման օղակի շատ բուժհաստատություններ նախօրեին տուգանքի նմանատիպ ծանուցումներ են ստացել։ Դրանք հիմնականում վերաբերում են այսպես կոչված դժվարամատչելի հետազոտությունների՝ ԿՏ–ի կամ ՄՌՏ–ի ուղեգրմանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031