Փաստաբանները բոյկոտել են Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով նիստը

Փաստաբանների մեծ մասը բոյկոտել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով դատական նիստը․ նրանք չեն ներկայացել դատարան։

Դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը դատավարության կողմերից կարծիք հարցրեց ստեղծված իրավիճակի մասին։

Մեղադրող կողմը հայտարարեց, որ անընդունելի է համարում առանց հիմնավոր պատճառի առկայության փաստաբանների դատարան չներկայանալը։ Մեղադրող կողմը նշեց, որ կարող են առանց փաստաբանների ներկայության քննել մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Մեղադրյալները, սակայն, հայտարարեցին, որ դա իրենց իրավունքների խախտում է։

«Առանց փաստաբանների ներկայության մեր կալանքի հարցը չի կարող քննարկվել»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հույս հայտնելով, որ փաստաբաններն ուղղակի ուշանում են նիստից, և այդ ընթացքում կկարողանան միանալ նիստին։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստը և հեռանացավ դատարանի դահլիճից։

Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և չի կարող մասնակցել դատական նիստին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031