Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա չեզոք Եվրոպայում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ հանդիպման համար օպտիմալ վայր է կարող է դառնալ որևէ եվրոպական երկիր։

«Մենք կարծում ենք, որ դա արդար է և այդ մասին պնդում էին նաև եվրոպացիները, որպեսզի հանդիպումը լինի չեզոք Եվրոպայում։ Քանի որ պատերազմը Ուկրաինայում և եվրոպական մայրցամաքում է։ Ես ասացի, որ համաձայն ենք։ Շվեյցարիա, Ավստրիա — «մենք համաձայն ենք», — ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Ուկրաինան դեմ չէ հանդիպումը Թուրքիայում անցկացնելուն։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը կտրականապես մերժել է Մոսկվայում գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Հունգարիային, Զելենսկին նշել է, որ «այսօր դա հեշտ չէ», քանի որ այս երկիրը դեմ է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելուն:

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում այլ պոտենցիալ վայրեր է նշել՝ Վատիկանը և Սաուդյան Արաբիան։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031