Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն

Կադաստրի կոմիտեն նախաձեռնել և շրջանառել է իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։

«Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.e-draft.am/projects/8966
https://www.e-draft.am/projects/8967:

Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031