Skip to main content

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը. Միրզոյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ՝ գրառում կատարելով X-ի իր էջում:

«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը և ընկերոջը՝ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև այդ իդեալներն ամրապնդելուն ուղղված համախոհ գործընկերությունները»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930