Հյուսիսային Կորեան գաղտնի միջուկային hրթիռներ է տեղակայել Չինաստանի սահմանից ոչ հեռու. Bloomberg

Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ սահմանից 27 կմ հեռավորության վրա կառուցել և շահագործում է մեծ գաղտնի հեռահար հրթիռային բազա։ Այնտեղ պահվում են Կիմ Չեն Ընի ռեժիմի ամենաժամանակակից ռազմավարական զենքերը։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 21-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնին (CSIS):

Հաղորդագրության համաձայն, Սինպունգի բազայում, հավանաբար, տեղակայված են միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ պինդ վառելիքով աշխատող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Նման հրթիռները արագ են արձակվում, ինչը դժվարացնում է հարձակման նախապես հայտնաբերումը:

«Այս հրթիռները պոտենցիալ միջուկային սպառնալիք են ներկայացնում Արևելյան Ասիայի և մայրցամաքային Միացյալ Նահանգների համար», — ասվում է զեկույցում։

Բազայի շինարարությունը սկսվել է մոտավորապես 2004 թվականին, իսկ հիմնական կառույցները շահագործման են հանձնվել 2014 թվականին։ Հաշվետվության մեջ նշվում է, որ համալիրը շարունակել է ընդլայնվել այդ ժամանակվանից ի վեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031