Գերմանիայում դատարանը հիվանդանոցին պարտավորեցրել է 9 տարեկան աղջկան 1 միլիոն եվրո փոխհատուցում վճարել

Գերմանիայի Գյոթինգեն քաղաքի դատարանը հիվանդանոցին պարտավորեցրել է 9 տարեկան աղջկան մեկ միլիոն եվրո փոխհատուցում վճարել բժշկական սխալների համար։

Ինչպես նշում է BILD-ը, Գյոթինգենի դատարանը աննախադեպ որոշում է կայացրել բժշկական անփութության գործով։ Դատավորը վճռել է ինը տարեկան աղջկան մեկ միլիոն եվրո փոխհատուցում տրամադրել պատճառված տառապանքների համար։ Սա ռեկորդային գումար է նման դեպքերի համար։

Պատմությունը սկսվել է 2016 թվականին, երբ աղջիկը ծննդաբերության ժամանակ՝ լույս աշխարհ գալիս, ծանր վնասվածքներ է ստացել: Դատավորի որոշմամբ՝ ծննդատանը կոպիտ սխալներ են թույլ տրվել. բժիշկները չեն կատարել անհետաձգելի կեսարյան հատում, իսկ երեխան ծնվելուց հետո թթվածին չի ստացել:

Բացի այդ, բժիշկները ժամանակին չեն դիմել նորածին հիվանդ երեխաների խնամքի համար օգտագործվող հատուկ ծառայությանը։ Հետևանքները ճակատագրական են եղել։ Աղջիկը ծնվելուց ի վեր ծանր հիվանդ է. նա չի կարողանում խոսել, չի կարողանում ինքնուրույն ուտել և շուրջօրյա խնամքի կարիք ունի։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ ապագայում առողջական վիճակի որևէ բարելավում չի կարելի ակնկալել։

Արդյունքում, կլինիկային պարտադրվել է վճարել մեկ միլիոն եվրո փոխհատուցում: Հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքը, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը, արդեն փակվել է: Սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել. կլինիկան դեռևս ունի բողոքարկման հնարավորություն:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031