Բելառուսը բաց է Արևմուտքի հետ ցանկացած բանակցությունների և զրույցների համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկը բաց է Արևմուտքի երկրների հետ ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության շուրջ։

Բելառուսի ղեկավարը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ հանրապետությունը փաստացիորեն «պաշտպանել է ԵՄ երկրներին միգրանտների հարձակումներից»։ «Նրանք (Եվրամիությունը) մեր դեմ բացարձակապես անհիմն և ապօրինի պատժամիջոցներ են մտցրել։ Եվ ես անկեղծորեն ասացի. նույնիսկ եթե պարանոցիս օղակ հագցնեք՝ ես ձեզ այլևս չեմ պաշտպանի։ Առավել ևս, դուք խզեցիք մեր հետ բոլոր հարաբերությունները միգրացիոն քաղաքականության շուրջ», — Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Բելառուսը «բաց է ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031