ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Հ

ամագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր:Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031