ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները

ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները և հեռացել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները անհետաձգելի քննչական գործողություններ էին իրականացնում ՀԷՑ-ում, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և այլ ընկերություններում:

Ավելի վաղ ՔԿ-ից հատնել էին, որ Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ ձերբակալելու մասին որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ»,- ասվում էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ 51 ընկերությունները ՀԷՑ-ի հետ կապված չեն, այլ ուրիշ ընկերություններ են, որոնց մեծ մասը կապված է «Տաշիր պիցցա» ընկերության մասնաճյուղերի հետ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031