Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի. նա պարտավոր է փոխել իր դիրքորոշումը և առաջադրվել վարչապետի թեկնածու. Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, Էդմոն Մարուքյանը բանակցում է Վեհափառի հետ, որպեսզի նա տա իր համաձայնությունը՝ Միքայել Աջապահյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու մասով։

«Բոլորդ էլ վկայեք, որ շատ կարճ ժամանակահատվածում, ըստ տեղեկության, կոնսենսուս առաջացավ, երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ և, ըստ էության, 36 ստորագրություն պատրաստ է, որպեսզի իմպիչմենտի հարցը մտնի օրակարգ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ դրանով հոգեւորականները քաղաքականացվում են, Աղազարյանն ասաց. «Հիմա եթե բոլորի կողմից ընդունված հոգևորականը գա և վեց-յոթ ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը և բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 2026 թվականի ընտրություններին, դա նշանակում է, որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությա՞մբ։ Ոչ, այդպես չէ։ Դրանով նա օգնում է, որ այս քաղաքական ճգնաժամից դուրս գանք։

Մենք ամեն մեկս մենակ մեր գլխի տերը չենք, նաև Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որովհետև ինքը շատ կարևոր նիշա է զբաղեցրել, հետևաբար, հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է իր դիրքորոշումը փոխի»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031