Ադրբեջանն այժմ առավել քան երբևէ մոտ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, և այս պատմական հնարավորության պատուհանը չի կարելի բաց թողնել, ասել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նա վստահեցրեց, որ Ադրբեջանը հանձնառու է «երկարատև և անդառնալի խաղաղության» հասնելուն։
Ամիրբեկովը վստահ է, որ բանակցային գործընթացը պետք է իրականացվի բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ առանց միջազգային միջնորդների մասնակցության։
«Հենց Ադրբեջանն էր առաջ քաշել Հայաստանի կողմից ընդունված հինգ հիմնարար սկզբունքներ, և այս տարվա մարտին մենք համաձայնության եկանք խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ», — նշեց նա։
Ամիրբեկովը կրկնեց անխոնջ ռազմականացվող Բաքվի պահանջները՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հստակ ազդանշաններ տալ խաղաղության պատրաստակամությունը հաստատող՝ դժգոհություն հայտնելով այն փաստից, որ Երևանը զենք է գնում։
Նրա խոսքով՝ «ընդդիմության ազդեցությունը, որը բացահայտորեն հայտարարում է վրեժխնդրության մասին, Հայաստանում աճում է»։
«Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու միակ միջոցը հանրաքվեն է։ Միայն դա կարող է ցույց տալ, թե որքանով է հայ ժողովուրդը պատրաստ խաղաղության», — հավելեց Ամիրբեկովը։