Մայր Աթոռի տարածքում գտնվող այս մեքենայի մեջ նստած են դիմակավորված անձինք․ փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ այժմ Մայր Աթոռի տարածքում դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։

«Այս մեքենայի մեջ նստած են դիմակավորված անձինք, քիչ հեռվում նկատվում էին ԱԱԾ-ի մեքենաներ ևս»,-նշել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ առավոտյան զբոսանք է ունեցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Շիրակի թեմի առաջնորդը մեկնել է Հայաստանից։

«Տեղեկացված է, որ Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի են ունենում գործողություններ, որոնց մասին տեղեկացված չի եղել։ Սրբազան հայրն անցել է իր պարտականությունների կատարմանը, Էջմիածնում Քահանայական ժողով է։

Իրավապահներից ինչ-որ մարդ հարցրել է սրբազան հորը, փորձում եմ պարզել՝ ոստիկաններից ով է դա եղել։ Ժողովն ընթանում է, մենք գտնվում ենք Մայր Աթոռի տարածքում»,-նշեց փաստաբանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031