Համագործակցության հուշագիր ՀՀ–ի և Իտալիայի միջև՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։

Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են.

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ,

օրենսդրական բարեփոխումներ,

աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ,

անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում և այլն։

Համագործակցությունը կիրականացվի՝

համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման,

փորձի փոխանակման ծրագրերի,

հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։

Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30