Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրանսպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:

Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածեց 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:

Երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան:

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ համայնքային ոստիկանության պետ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30