Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 227-ի. Al Jazeera

2023թ. հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը:

Նրա տեղեկացմամբ՝ ֆոտոլրագրող Մոհամեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքին Իսրայելի հասցրած հարվածից, որի հետեւանքով զոհվել են նաեւ շտապօգնության երեք աշխատակիցներ: Մահացած ֆոտոլրագրողն աշխատում էր պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում:

Գազայի կառավարության մամուլի ծառայությունը «ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի օկուպացիոն իշխանությունների կողմից պաղեստինցի լրագրողների համակարգված թիրախավորումը եւ սպանությունը», նշել է Al Jazeera-ն։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031