Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

«Մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար»:

Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով. «Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»։

«Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-հայտնել է Գիրգորյանը։

 Նա նաև խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է ստորագրման խոչընդոտների շուրջ իր մոտեցումները, իսկ հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները։  

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակոցների վերաբերյալ դիտարկմանը՝ Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածվող հաղորդագրություններին, ինչպես նաև հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների մասին Հայաստանից արված առաջարկների մասին։

 Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ ռազմական էսկալացիա չլինի։  

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031