Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին։
Մարմարիկում տեղի է ունենում երեխայի հոգեհանգիստը, որին մասնակցում են նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:
Կիրառվել էին նաև անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ջրասուզակներ: