Կվադրոցիկլի վթարից տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է, վիճակը կայուն է. ԱՆ

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլի վթարի արդյունքում տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է, վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Նա ունեցել է պոլիտրավմաներ, հետազոտությունները դեռ շարունակվում են, կյանքին սպառնացող վտանգ չկա»,– ասացին նախարարությունից։

ԱՆ–ից հայտնեցին, որ վթարի հետևանքով մյուս տուժածը դուրս էր գրվել հիվանդանոցից հենց վթարի օրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին Ծաղկաձորում կվադրոցիկլ է վթարի ենթարկվել, կա 2 զոհ, 2 տուժած։ Վթարի զոհ են դարձել 2009 թվականին ծնված 2 աղջիկներ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ներկայում միջնորդություն է նախապատրաստվում կվադրոցիկլի վարորդին կալանավորելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930