Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

10.06.2025 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»

13.06.2025 թ. — «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)

17.06.2025 թ. — «Մաթեմատիկա»

20.06.2025 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»

24.06.2025 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

27.06.2025 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։

Քննական կենտրոնների ցանկը

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031