Վենսը պատմել է` ինչու է Թրամփը զանգելու Պուտինին

Ուկրաինական խաղաղ գործընթացը փակուղի է մտնում, և հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Մեզ թվում է, որ մենք փակուղի ենք մտնում, ուստի նախագահը հեռախոսով կխոսի նրա հետ»,- ասել է Վենսը:

Նշենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։

Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031