Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա.-ն։

Իշխան Ա.-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031