Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031