Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Շփումներն ընթանալու են՝ զարգացնելով 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակում, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։

«Կողմերը մանրամասնորեն մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության՝ մասնավորաբար հայ — ադրբեջանական և հայ — թուրքական կարգավորման թեմաներով», — հավելում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031