Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի աղմկահարույց դեպքերից օրեր անց ազատման դիմում է ներկայացրել տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։

Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Արարատի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորապես մտահոգված են դպրոցում տեղի ունեցած միջադեպով։

Խստորեն դատապարտելով կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը՝ ընդգծվել է, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կարվի հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը:

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:

Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը «սարսափելի» է որակել ԿԳՄՍ նախարարը և նշել՝ կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031