«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քիչ առաջ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ուղեկցությամբ եկավ Ազգային ժողով։
Նրան վարչապետի թեկնածու առաջադրող պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն այսօր մտադիր են ներկայացնել որոշման նախագիծը։
Թե ինչ հիմքեր են ներկայացնելու նախկին ՔՊ -ականները Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, դեռ հայտնի չէ։
Այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն երկար ժամանակ շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է:
Մարուքյանն ավելի վաղ համաձայնել էր ու այս գործընթացը համարել պատմական:
«Իմ թիվ մեկ նպատակը, որ իմփիչմենթը տեղ հասցնել՝ անսալով իրենց նախաձեռնած պրոցեսին և պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին», — նշեց նա:
Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հասնի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ու այնտեղ քննարկվի, 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չէին, պակասում էր ընդամենը երկու ստորագրություն, հիմա, երբ նախկին ՔՊ-ականներն են գործի անցնում, այդ խնդիրը լուծվում է: