Նուբարաշենում կանգառում հայտնաբերվել է տարեց տղամարդու մարմին

Երևանում այսօր ժամը 12:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որ մեկնել են կանչով Նուբարաշեն 6-րդ փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփան Խ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031