Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար:

  Պապիկյանը նման դիրքորոշում հայտնեց 2024–ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:

  «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ: Եվ կարծում եմ, որ երկխոսությամբ, մեր առաջարկները քննարկելով՝ այդ թվում ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով, հնարավոր է, որ մենք կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,–ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախորդ օրը ստորագրված հայ–ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորել բալանասավորված քաղաքականությամբ: Ըստ նրա՝ լուծում չէ բեռը դնել միայն Զինված ուժերի վրա կամ մեկ գործընկերոջ վրա: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031